Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմ թողնենք կուսակցական, գործնական, կենցաղային և այլ բնույթի տարաձայնությունները և միասնական կերպով պաշտպանենք հայրենիքը վերահաս վտանգներից. Արշակ Աբրահամյան

Սեպտեմբեր 09,2022 12:55 Share

«Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակով և փորձում են ամեն կերպ պայքարելով՝ իրենց լուման ներդնել այդ գործում։

«Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը կյանքի է կոչվել համախմբելու նման կերպ մտածող մարդկանց։ Միայն մեկ գաղափարի շուրջ համախմբվելով և հանուն այդ նպատակի ջանք ու եռանդ չխնայելով կարող ենք պաշտպանել Հայրենիքը և գալիք սերունդներին ժառանգել անվտանգ և զարգացող պետություն։

Եկեք մի կողմ թողնենք բոլոր կուսակցական, գործնական, կենցաղային և այլ բնույթի տարաձայնությունները և միասնական կերպով պաշտպանենք Հայրենիքը վերահաս վտանգներից։

Միանալով շարժմանը Դուք չեք միանում կոնկրետ անհատի կամ կուսակցության։ Տեղերում ինքնակազմակերպվելով և Հայրենիքի պաշտպանության վերաբերյալ ունեցած Ձեր գաղափարների և տեսլականի շուրջ մարդկանց համախմբելով հնարավոր է, որ հենց Դուք կարող եք դառնալ այն անհատը, որը կառաջնորդի ժողովրդին։

Վստահաբար կարող եմ ասել, որ հենց այդ պարագայում են ժողովրդի միջից ծնվելու այն լիդերները, որոնց մասին այդքան խոսում են մարդիկ։

ՀԱՅ ԱԶԳԸ բազմիցս ապացուցել է, որ համախմբվելով կարող է անել անհնարինը։

Վստահ եմ՝ այս անգամ էլ ենք հաջողելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930