Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գյուղտեխնիկա՝ Բերդ խոշորացված համայնքին

Սեպտեմբեր 09,2022 23:59

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական նոր տեխնիկա։ Այդ մասին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում համայնքի տեխնիկական պարկը համալրվել է անիվավոր տրակտորով՝ գութանով և գրեյդերային շերեփով: Համայնքապետարանից նշեցին,որ տեխնիկան ծառայելու է բոլոր գյուղական բնակավայրերին։

Ծրագիրն իրականացրել  է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով, Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ (ներդրումը՝ընդհանուր արժեքի 10%): Բյուջեի ընդհանուր արժեքը 347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 34, 759, 000 ՀՀ դրամ։ Նախկինում տեղեկացրել էինք, որ համայնքը ձեռք է բերել նաև 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչ, 1 մինիամբարձիչ, 1 տեխօգնության ամենագնաց պիկապ, 3 աղբատար մեքենա և 150 հատ մետաղական աղբաման:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930