Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային կարծիքի թարմ հարցումներն ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը չի սատարում «խաղաղության օրակարգը» Թուրքիայի հետ․ Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 10,2022 13:24

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձեռքիս տակ եղած հանրային կարծիքի թարմ հարցումները դարձյալ ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե-ֆակտո իշխանության վարած «խաղաղության օրակարգը» Թուրքիայի հետ։

«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին մեր երկրի բնակչության մեծամասնությունը՝ (շուրջ 60%-ը) պատասխանել է, որ ունի բացասական կարծիք, այսինքն՝ դեմ է այդ փաստացի կապիտուլյացիոն գործընթացին։ Միանշանակ դրական է տրամադրված ընդամենը 7%-ը, որն էլ իր հերթին հետևողական քարոզի արդյունք է, որ վարվում է օրնիբուն պետական և իշխանական ռեսուրսներով։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ դիմադրելու համար։ Իսկ ազգային ուժերը պետք է բավականաչափ խոհեմություն և ջանք գործադրեն առկա դիմադրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ազգային օրակարգ հաստատելու համար։ Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով։ Այս թեմայով ավելի մանրամասն գրել եմ Հայկական ալիքում և կգրեմ առաջիկա շաբաթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930