Լրահոս
Օրվա լրահոսը

Վերիշենի բնակիչ. «Հենց պայթեց՝ ծուխ, հող, փոշի, իրար չէինք տեսնում»

Սեպտեմբեր 15,2022 23:35

Ինչպես հայտնել ենք, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում 4  բնակելի տուն է վնասվել։

Լրագրողները այցելեցին այդ տներից մեկը, որի նկուղն էր վնասվել։

Տանտիրուհի Եպրաքսյա Զադայան լրագրողներին ներկայացրեց, հարձակման պահը. «Գիշերվա ժամը արդեն 12-ն անց էր, կրակոցների ձայն լսեցի, վեր կեցանք տեղներիցս։  Ձայներ էին գալիս, ի՞նչ իմանայինք՝ ի՞նչ ձայներ էին։ Հարսս արթնացավ՝ ասաց՝ մա, էս ի՞նչ ձայներ են, ասացի՝ չգիտեմ, դե ինքն էլ վեր կացավ։ Դե հետո ձայները ավելի են ուժեղանում։ Ամուսինս արթնացավ, իջանք նկուղային մաս։ Նկուղային հատվածում մոտ ժամը 1:10 այդ պայթյունը եղավ»։

Երբ որ պայթյունը եղավ՝ ընտանիքը կանգնած է եղել նկուղի դռան մոտ, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի վիրավորվել. «Հենց պայթեց՝ ծուխ, հող, փոշի, իրար չէինք տեսնում։ Մոտեցա, հեռախոսի լույսը վառեցինք, անցանք հաջորդ նկուղ։ Հենց որ հանգստացավ, նոր մոտեցանք տեսանք, որ այս վիճակն է։ Կարևորն այն է, որ մեզ ոչ մի բան չի պատահել, խուճապի էլ չենք մատնվում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930