Լրահոս
Օրվա լրահոսը

Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Սեպտեմբեր 16,2022 12:42

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են մի շարք նոր բրածո բուսատեսակներ.

• Թխկի հայաստանյան – Acer hajastana Papikyan;
• Բարդի Թախտաջյանի – Populus takhtajanii I.Gabrielyan;
• Նիսիդիում – Nyssidium jiayinense sp. nov.;
• Թխկի Ժիլինի – Acer zhilinii I. Gabrielyan et R. Hovsepyan;
• Բարդի Գոխտունու- Populus goghtuniae I.Gabrielyan:

Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի պլիոցենյան ֆլորաներ պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ:

Գիտաշխատող, կ.գ.թ. Աստղիկ Պապիկյանը բնափայտի հավաքածոների սենյակում

Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը և գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Պապիկյանն աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Կրտսեր գիտաշխատող՝ Էլեն Հակոբյանը Ծովինար-1 տեղավայրի նմուշների ուսումնասիրման պահին

«Բոլոր ընտանիքները, բացառությամբ Eucommiaceae, ներկայացվել են Հայաստանի ներկայիս ֆլորայում, իսկ 15 ցեղ չի հանդիպել Հայաստանի ներկայիս ֆլորայում: Դրանք են՝ Tsuga, Alnus, Brassaiopsis, Eleutherococcus, Eucommia, Ostrya, Parrotia, Pterocarya և այլն»,- ասաց հետազոտության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայտնաբերել են նաև ՀՀ բրածո ֆլորայի համար հարյուրից ավելի նոր տաքսոններ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի այլ միկրոմնացորդների վրա:

«Վաղ պլեյստոցենյան և ժամանակակից կլիմայական պայմանների համեմատությամբ բացահայտվել է, որ Որոտանի ավազանի միջին հոսանքների ներկա կլիմայական պարամետրերը համապատասխանում են Սիսիանի դիատոմիտային ստվարաշերտերի բրածո բուսականությամբ բացահայտված վաղ պլեյստոցենի պալեոկլիմայի միջին տարեկան ամենացուրտ և համեմատաբար խոնավ պարամետրերին: Իրականացված աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում են կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները»,- ասաց Իվան Գաբրիելյանը:

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:

Ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են և շարունակում են տպագրվել միջազգային Springer շարքին պատկանող ամսագրերում.
• Ollivier V., Nahapetyan S., Roiron P., Gabrielyan I., Gasparyan B., Chataigner C., Joannin S., Cornee J.-J., Guillou H., Scaillet S., Munch P. And Krijgsman. Quaternary volcano-lacustrine patterns and palaeobotanical data in southern Armenia. Quaternary International, 223-224, 2010: 312-326
• Gabrielyan I., Kovar-Eder J., The genus Acer from the lower/middle Pleistocene Sisian Formation, Syunik region, South Armenia. Review of Palaeobotany and Palynology, 165, 2011, p. 111-134
• Cornille A., Gladieux P., Smulders M.J.M., Roldan-Ruiz I., Laurens F., Le Cam B., Nersesyan A., Clavel J., Olonova M., Feugeu L., Gabrielyan I., Zhang X-G., Tenaillon M.I., Giraud T. 2012. New insight into the History of Domesticated Apple: Secondary Contributon of the European Wild Apple to the Genome of Cultivated Varietes // PLoS Genetics, 8(5). 1-13 p
• Kirscher U., Bruch A.A., Gabrielyan I., Scharrer S., Kuiper K., Bachtadse V. 2014. High resolution magnetostratigraphy and radio-isotope dating of early Pleistocene lake sediments from southern Armenia. Quaternary International, Vol. 328-329: 31-44.
• Smýkal P., Chaloupská M., Bariotakis M., Marečková L., Sinjushin A., Gabrielyan I., Akopian J., Toker C., Kenicer G., Kitner M., Pirintsos S. 2017. Spatial patterns and intraspecific diversity of the glacial relict legume species Vavilovia formosa (Stev.) Fed. in Eurasia // Plant Syst. Evol. 303: 267-282. (DOI 10.1007/s00606-016-1368-5).
• Papikyan, A. S., Gabrielyan, I. G. 2018. Review of the Division Bryophyta from the Early Pliocene Hortun-1 flora (Armenia) // Source: Electronic Journal of Natural Sciences; 2018, Vol. 30, Issue 2: 54-56.
• Ali T., Muñoz-Fuentes V., Buch A-K., Çelik A., Dutbayev A., Gabrielyan I., Glynou K., Kachour L., Khaliq I., Kitner M., Nigrelli L., Ploch S., Runge F., Solovyeva I., Schmuker A., Vakhrusheva L., Xia X., Maciá-Vicente J.G., Nowak C., Thines M. 2019. Out of Transcaucasia: Origin of Western and Central Palearctic populations of Microthlaspi perfoliatum // Flora (ELSEVIER), 253: 127-141. Article.
• Martinetto E., Adele B., Bhandart S., Bruch A., Cerilli E., Cherin M., Field J.H., Gabrielyan I., Gianotti F., Kern A.K., Kienast F., Lindsey E.L., Momohara A., Ravazzi C., and Thomas E.R. 2020. The last Three Millions of Unequal Spring Thaws / In book: Nature through Time / Springer Textbook in Earth Sciences, Geography and Environment: 1-53.

Ներկայում Իվան Գաբրիելյանի ղեկավարությամբ Բուսաբանության ինստիտուտի գիտական խումբը Ֆրանսիայի Լիլլի համալսարանի հետ համատեղ իրականացնում է ՀՀ տարածքի պալեոզոյան ֆլորայի ուսումնասիրություն:

Հետազոտություններին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի երիտասարդ գիտնականներ Աստղիկ Պապիկյանը, Նարինե Հայրապետյանը, Էլեն Հակոբյանը, Սիրուշ Խաչատրյանը, ովքեր մասնագիտական հմտություններ են ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, ինչպես նաև կամավորներ Հայաստանից և արտերկրից:

Բրածո նմուշները ցուցադրվում են Բուսաբանության ինստիտուտի թանգարանում և օժանդակում են էկոկրթությանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930