Լրահոս
Օրվա լրահոսը

Գերության մեջ դիտավորությամբ կյանքից զրկելու 2-րդ ցավալի դեպքը

Սեպտեմբեր 20,2022 09:15 Share

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում նշում է․ «Գերության մեջ դիտավորությամբ կյանքից զրկելու 2-րդ ցավալի դեպքը:

Պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր տեսանյութ, որտեղ  վիրավորում ստացած Շավարշ Մարգարյանն անգիտակից վիճակում գերեվարվել էր:

Հայկական կողմին փոխանցած մարմինների հետ փոխանցվել է նաև Շավարշի մարմինը»։

Դավիթ Գիշյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17–ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմիններ, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել