Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբվել գործող իշխանությունների՝ մասնավորապես Փաշինյանի շուրջ, նշանակում է համախմբվել պարտության և երկիրը կործանման տանելու շուրջը․ «Փաստ»

Սեպտեմբեր 22,2022 09:00

Ներկա պահին հանրությանը հուզող առաջնային հարցը երկրի անվտանգությունն է, քանի որ արդեն հայկական պետականության գոյությունն է դրված վտանգի տակ։ Բնականաբար, արտաքին սպառնալիքին դիմագրավելու համար երկրում պետք է կատարվեն անհրաժեշտ վերադասավորումներ, այդ թվում՝ նաև քաղաքական։ Օգտվելով երկրի առաջ ծառացած դժվարին իրավիճակից՝ իշխանությունները փորձում են առաջ մղել այն քաղաքական ուղեգիծը, որ անհրաժեշտ է համախմբվել իրենց քաղաքական ուժի շուրջը՝ իրենց նույնականացնելով պետության հետ։

Դրանով է պայմանավորված, որ այս օրերին նման կոչերն իշխանականները լեզվի փաթաթան են դարձրել։ Իհարկե, իրավիճակը սթափ գնահատող բոլոր ադեկվատ մարդիկ առավել քան կարևորում են համախմբման նշանակությունը, բայց ի՞նչ են, ըստ էության ասում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դեմ պայքարող, նրանց ընդդիմացող անձինք և ուժերը: Եթե պարզ ներկայացնենք, ապա ասում են հետևյալը՝ համախմբվել գործող իշխանությունների՝ մասնավորապես Փաշինյանի շուրջ, նշանակում է համախմբվել պարտության և երկիրը կործանման տանելու շուրջը։ Փաշինյանն ամբողջությամբ վերածվել է պարտության սիմվոլի։

Որպես քաղաքական ֆիգուր՝ նա երկիրը տանում է մի պարտությունից դեպի մյուսը և պետականությունը հասցրել է կործանման։ Եվ ինչքան ժամանակն անցնում է, այնքան մեր վիճակը բարդանում է։ Պարզից էլ պարզ է, որ արդեն անիմաստ է Փաշինյանից ակնկալիքներ ունենալը, քանի որ նա ոչ միայն անկարող է կանգնեցնել զիջումների թափանիվն, այլև իր քայլերով ավելի է արագացնում այն։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական առումով նա լիովին սպառել է իրեն և ինչքան մնա վարչապետի աթոռին նստած, այնքան տուժելու է երկիրը։ Բացի դրանից, Փաշինյանի գլխավորած ուժը երբեք էլ չի ունեցել քաղաքական բովանդակություն՝ առաջնորդվելով բացառապես պատեհապաշտությամբ, թատերականացված շոուներով, և հանրության շրջանում ատելություն ու թշնամանք գեներացնելու միջոցով վարպետացել «ջրեր պղտորելու» հարցում։ Հայաստանն այլևս ժամանակ չունի կորցնելու, հապաղումը ծանր հետևանքներ է ունենում։

Պետք է գործել արագ ու մտածված։ Եվ իրավիճակից դուրս գալու ելքը համախմբումն է, սակայն ոչ թե պարտության, այլ լուծումների, ելքերի շուրջ։ Իսկ լուծումները ենթադրում են, որ առաջին հերթին Փաշինյանը պետք է հասկանա, որ լավագույն տարբերակը գիտակցված կերպով իր անցնցում հեռանալն է, որպեսզի բացվի պարտությունը բեկելու ճանապարհը։ Միևնույնն է՝ նա վաղ թե ուշ հեռանալու է, սակայն լավագույն տարբերակը սեփական կամքով հեռանալն է, որով երկիրն ու պետությունը փրկելու շանս կբացվի, այլ ոչ թե սպասելը, երբ դանակը կհասնի ոսկորին ու ժողովուրդը կվռնդի իրեն, ինչի հավանականությունը Փաշինյանը չէր բացառում նաև խորհրդարանում հաշտության պայմանագրի կնքման հետ կապված իր ունեցած ելույթում։

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930