Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր ինքնասպանությունից րոպեներ անց տուն զանգած զինծառայողից սեպտեմբերի 13-ից հետո լուր չկա

Սեպտեմբեր 23,2022 14:06

Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին ծառայության մեջ գտնվող որդու հետ ժամեր շարունակ կապ հաստատելու ապարդյուն փորձերից հետո Վարդենիսում ինքնասպանության դիմած տղամարդու՝ Մանվել Մարտիրոսյանի զինծառայող որդուց: Մխիթար Մարտիրոսյանը պայմանագրային զինծառայող է:

Թեեւ Վարդենիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում ասել էր, թե Մանվել Մարտիրոսյանի ինքնասպանությունից րոպեներ անց որդին զանգել էր ու հայտնել, որ ողջ է, սակայն մեր տեղեկություններով, զինծառայողը նաեւ հայտնել էր, որ ոտքերից վիրավոր է: Սակայն, այդ զանգից հետո մինչ օրս հարազատները նրա գտնվելու վայրը չգիտեն, նրա հետ չեն կարողանում կապվել:

Սեպտեմբերի 13-ին Մխիթարի ծննդյան օրն էր:

«Այդ օրը ծնվեց, այդ օրն էլ․․․»,-մեզ հետ զրույցում ասաց նրա հարազատներից մեկը:

Մեր տեղեկություններով՝ Մխիթարի մայրը այսօր ԴՆԹ թեստ է հանձնել:

«Առայժմ անորոշ վիճակ է, լուր չկա»,- ասաց Մխիթարի հարազատներից մեկը:

Զինծառայողը Ջերմուկում էր ծառայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930