Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները. ԱԳՆ մամուլի քարտուղար

Սեպտեմբեր 30,2022 12:44

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին

Հարց. Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

Պատասխան. Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930