Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գրանցված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 30,2022 23:59

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության օտար ակտիվների վերահսկողության մարմինը (OFAC) պատժամիջոցների ցուցակում է ներառել Հայաստանում գրանցած «Taco» ընկերությունը, որը չինական «Sinno Electronics» ընկերության հետ աջակցում է ռուսական «Radioavtomatika» ընկերությանը:

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, «Sinno Electronics»-ը, տեղեկացված լինելով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների մասին, շարունակաբար հարաբերություններ է պահպանում «Radioavtomatika»-ի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ և հետո:

Անդրադառնալով Հայաստանում գրանցված «Taco» ընկերությանը ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական «Radioavtomatika»-ն վճարում է «Taco»-ին բաղադրիչների ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթաց իրականացնելու համար: Եվ «Sinno Electronics»-ը, և՛ «Taco»-ն միմյանց միջև կապ են ունեցել՝ «Radioavtomatika»-ի հետ իրենց աշխատանքի ընթացքում:

Ըստ ֆիննախի՝ ինչպես «Sinno Electronics»-ը, այնպես էլ «Taco»-ն պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ նախագահի 14024 հրամանագրի հիման վրա՝ «Radioavtomatika»-ին նյութապես աջակցելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ապրանքներ, ծառայություններ տրամադրելու համար:

Հունիսին չինական «Sinno»-ն արդեն ներառվել է ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի պատժամիջոցների ենթարկված կառույցների հետ մատակարարման պայմանագիր շարունակելու համար, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930