Shamshyan.com. Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 47-ամյա Սեյրան Վ․-ից, որը հայտնել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր կնոջ մորը հայտնաբերել է ծեծված, մարմնի որոշ հատվածներում կան կապտուկներ, պարանոցը խեղդած, և նրա վրա կան նաև արնանման հետքեր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 72-ամյա կին է, որը «պոլիտրավմա, մարմնի տարբեր մասերի վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին կնոջ կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետի և Արտաշատի ոստիկանապետի գլխավորությամբ, համագործակցելով մարզային քննչական վարչության քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ից 06։00-ն ընկած ժամանակահատվածում այդ գյուղի բնակիչ 42-ամյա Մայիս Ե․-ն մտել է իր կողմից ծեծված կնոջ տուն՝ հետնամասի դռնով, այնուհետև ծեծի է ենթարկել կնոջը, որից հետո փորձել է բռնաբարել։ Սակայն, չկարողանալով ավարտին հասցել իր սև գործը, դիմել է փախուստի։
Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Մայիս Ե․-ին, տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































