Լրահոս
Օրվա լրահոսը

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը

Հոկտեմբեր 14,2022 20:11

Թումոյի միջազգային կենտրոնների ցանցը համալրվել է ևս մեկով. օրերս իր դռները բացեց Ցյուրիխի Թումո կենտրոնը:

Թումոյի և «Creative Technologies Lab» թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի Թումոյի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, 3D մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը:

Թումոյի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, մոտ ապագայում նոր կենտրոններ է նախատեսվում հիմնադրել Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31