Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն աղբյուրից որ ջուր ես խմում, այդ աղբյուրին քար մի գցիր». Տիգրան Արզաքանցյան

Հոկտեմբեր 26,2022 21:50

Հայաստանն այսօր պատմական և ճակատագրական օրեր է  ապրում, գուցե հասարակության լայն զանգվածները դա չեն ընկալում, սակայն այդ տրամաբանությունից հանգամանքների ընթացքը չի փոխվում։  Աշխարհաքաղաքական խմորումների                                                       կիզակետում մեր կողմից արված  ցանկացած կտրուկ քայլ՝ վատ հետևանքներով է հղի։

Անցած երեսուն տարիների ընթացքում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի համար շատ հարցերում է որոշիչ եղել։ Հայերը տարբեր ժամանակներից հաստատվել և աշխատանքայի հարաբերությունները զարգացրել են հենց Ռուսաստանի հետ։ Այսօր էլ հայերի մի մեծ մաս՝ ընտանիքներով ՌԴ բնակիչներ են։ Այս ամենից զատ   վիրավոր Արցախի անվտանգության հենասյունը Ռուսաստանի խաղաղապահների շնորհիվ է։

Նման իրավիճակում հակառուսական արշավի հեղինակները իրենց չկշռադատված խոսքերով ու քայլերով Հայաստանի անվտանգությունը, տնտեսությունն ու կայունությունը տանում են փլուզման։

Սա վտանգավոր խաղ է, որը նոր ու առավել անդառնալի հետևանքներ է ունենալու ուստի հորդորում եմ լինել խոհեմ, նախքան կտրուկ արտահայտություններ ու քայլեր անելը՝ հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պատմական ռիսկերից զերծ մնալով ընդունել այնպիսի որոշումներ, որոնք չեն վտանգի մեր դարերով եկած եղբայրական հարաբերություններին։

Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները պետք է գերակա լինեն՝ անկախ աշխարհաքաղաքական խմորումներից։

 

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31