Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ղրղըզստանը 2 ամսով արգելափակել է «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության կայքը. «Ազատություն»

Հոկտեմբեր 26,2022 23:15

«Ազատություն» ռադիոկայան. Ղրղըզստանի կառավարությունը այսօրվանից երկու ամսով արգելափակել է «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության կայքը, որը հայտնի է որպես «Ռադիո Ազատիկ»։

Պաշտոնական Բիշքեկը այսօր ավելի վաղ լրատվամիջոցից պահանջել է հեռացնել վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների մասին տեսանյութը՝ պնդելով, որ այդ իրադարձությունները լուսաբանվել են կողմնակալ ձևով՝ ներկայացնելով հիմնականում Տաջիկստանի դիրքորոշումը։

«Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը հակադարձելով այդ մեղադրանքներին՝ հայտարարել է, որ լրատվամիջոցը պահպանել է իրադարձությունների հավասարակշռված լուսաբանման սկզբունքը և բովանդակությունը ստուգելուց հետո կորպորատիվ ստանդարտների խախտումներ չեն հայտնաբերվել։

«Մենք չեն ենթարկվի մեր կայքերից հավասարակշռված բովանդակությունը հեռացնելու ճնշմանը, ով էլ նման ճնշում գործադրի՝ լինի Կրեմլը կամ Ղրղըզստանի կառավարության», -հայտարարել է Ֆլայը:

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին իրադրությունը պարբերաբար սրվում է։ Հարևան երկրների միջև 970 կիլոմետրանոց սահմանի որոշ չսահմանագծված հատվածներում անորոշության պատճառով հաճախ արյունալի բախումներ են տեղի ունենում՝ հանգեցնելով մարդկային զոհերի երկու կողմից։ Սեպտեմբերյան վերջին լարվածության հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել, հարյուրավորները վիրավորվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31