Լրահոս
Օրվա լրահոսը

«TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցում նախատեսված չէ և չի դիտարկվում». կառավարության պարզաբանումը

Սեպտեմբեր 25,2026 16:47 Share

Հայաստանի հարավով անցնող հայ-ամերիկյան TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

Օգոստոսին Հայաստանի վարչապետ և Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ղրզղական լրատվամիջոցներից մեկն առանց որևէ պաշտոնյայի հղում անելու գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Ըստ այս աղբյուրի` Երևանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Ղրղըզստանին՝ ներդումների դիմաց: Մնացած 74 տոկոս մասնաբաժինը, ըստ հայ – ամերիկյան համաձայնագրի, պատկանում է ԱՄՆ-ին:

«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք այդպիսի առաջարկ է արե՞լ Տոկաևին: Հարցումը վերահասցեագրել էին արտաքին գերատեսչություն, որտեղից պատասխանել են, որ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա ու չի դիտարկվում:

Ռոբերտ Զարգարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930