Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են». «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակը 14-ամյա Նարեն է

Հոկտեմբեր 28,2022 15:51

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարեն: Այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Նարեի մրցութային երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին՝ «Պտտի՛ր հրաշքը» խորագրով:

ՀՀ հանրային հեռուստաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31