Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Նոյեմբեր 03,2022 14:05

Ermenihaber. Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։

Նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին Սոչիում անցկացրած եռակողմ հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության շուրջ։

Մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930