Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին, հայտնել է Երևանում ԻԻՀ դեսպանությունը։
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանում Իրանի նախկին դեսպան Էսֆահանիի հարգարժան ընտանիքին և երկրի դիվանագիտական հանրությանը՝ նրա մահվան կապակցությամբ»,- ասվում է X սոցիալական ցանցում դիվանագիտական ներկայացուցչության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1994-1998 թվականներին։



















































