Լրահոս
Օրվա լրահոսը

Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համար

Նոյեմբեր 13,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախորդ՝ Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ», -գրել է Տիխանովսկայան։

Նշվում է նաև, որ Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել