Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները»

Նոյեմբեր 11,2022 09:40 Share

Արցախ կատարած այցից հետո հանդիպեցի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին: Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները: Անհանգստացնող երեւույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են:

Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։ Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:

Քննարկեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930