Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Տիգրան Խզմալյանին, ՀԱՊԿ-ի դագաղով հանդերձ, տարել էին Էրեբունու բաժին

Նոյեմբեր 23,2022 17:18

Այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի հետ կապված:

Տիգրան Խզմալյանը՝ ֆեյսբուքյան էջում․ «Մեզնից առգրավված դրոշներն ու դագաղը ոստիկանական բաժնում»։

Մինչ հավաքը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ինչպես պարզ դարձավ, տարբեր ատրիբուտներ էր պատրաստել՝ ՀԱՊԿ-ի թաղումը կազմակերպելու համար: Սակայն նրան ոստիկանները բերման էին ենթարկել Էրեբունու բաժին՝ իր հետ տանելով նաեւ «ОДКБ»-ի դագաղը, Ֆրանսիայի եւ ՀՀ-ի դրոշները:

Հավաքի ավարտին արդեն կազմակերպիչները տեղեկացրեցին, որ Խզմալյանը շուտով ազատության մեջ կլինի:

Հավաքի ժամանակ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Խզմալյանը ոստիկանների համար բաժնում հատուկ դասընթաց է կազմակերպել՝ ժողովրդավարության մասին:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930