Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Իրանի թյուրքախոսների ամսագիրը քննադատել է Ալիևին

Նոյեմբեր 24,2022 15:22 Share

Ermenihaber. Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալիևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։

Քննադատական տեքստերում հանդիպում են հետևյալ գլխագրերը՝

«Բաքուն Ադրբեջան չէ»,

«Ալիևը հատել է Իրանի կարմիր գծերը»,

«Բաքուն տարածաշրջան է բերել Իրանի թշնամիներին»։

Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգներն անվանում են «Հարավային Ադրբեջան»։ Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։

Ազարիներ – էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել