Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնագանձման ենթակա գումարները վճարելիս քաղաքացիների գումարների ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում

Նոյեմբեր 30,2022 12:04

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթների ավտոմատացման գործընթացը շարունակվում է:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Էվոկաբանկի», «Արմսվիսբանկի» և «Մելլաթ բանկի» միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ քաղաքացիների գումարների ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում։

Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ:

Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև համագործակցության արդյունքում մեկնարկած ծրագիրը թույլ կտա խնայել ժամանակ, մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ՀԿԱԾ ապաարգելադրման ողջ շղթան։

Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների ապաարգելադրումը տեղի կունենա բռնագանձման գումարի չափով՝ մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկարատև վարչարարությունից։

Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն առավել արագ և անսխալ։

Հարկ է նշել, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի, «Կոնվերս Բանկ»-ի և «Ամերիաբանկ»-ի հետ: Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930