Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը․ Փարաքար գյուղի նախկին ղեկավարները մի շարք քաղաքացիների տրամադրել են կեղծ տվյալներով քաղվածքներ

Դեկտեմբեր 07,2022 13:48

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ Փարաքար գյուղի նախկին ղեկավարներ Գարիկ Ս․–ն և Սամվել Վ․–ն չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, տարբեր ժամանակահատվածներում մի շարք քաղաքացիների տրամադրել են կեղծ տվյալներով քաղվածքներ։

Ըստ նույն աղբյուրի, կեղծ քաղվածքների հիման վրա քաղաքացիները ՀՀ կադաստրի կոմիտեից ստացել են սեփականության վկայականներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է գույքային վնաս:

Զեկուցագիրը, ամփոփագիրը և կից փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031