Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը որեւէ տեքստ մեզ չի առաջարկել»․ ԱԽ քարտուղարը՝ «խաղաղության պայմանագրի» մասին

Դեկտեմբեր 08,2022 18:14

«Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա՝ մեկն առաջարկել է ՌԴ-ն, իսկ մյուսն այն տեքստն է, որի վրա մենք աշխատում ենք։ Խաղաղության պայմանագրի տեքստն այս պահին հրապարակված չէ»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման գործընթացին։

«Արեւմուտքը որեւէ տեքստ մեզ չի առաջարկել, այլ փորձել է միջավայր ստեղծել բնանակցությունների համար։ Մոսկվան եւս փորձում է»,-նշեց Արմեն Գրիգորյանը։ Նա նաեւ ասաց՝ կողմ են ռուսական տարբերակի այն առաջարկին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031