Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ գումարած գիտելիք եւ գեղեցիկ երաժշտություն

Դեկտեմբեր 11,2022 15:08

Օ₂ Gardens-ում կայացավ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը, որի ընթացքում ներկայացված էին հարյուրավոր լուսավորված և զարդարված եղևնիներ, ինչպես նաև հայկական շուրջ 15 ընկերությունների կողմից ստեղծված կրեատիվ տոնածառեր։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL GROUP-ն էր:

«ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը Օ₂ Gardens-ի ձմեռային նոր ձևաչափն է։ Այս այգում ամբողջ տարվա ընթացքում ներկայացված են բույսերի, ծաղիկների, ծառերի ու թփերի 2000-ից ավելի տեսակներ, որոնց կարևոր մասը 200-300 տեսակի փշատերևներն են՝ Նոր տարվա խորհրդանիշ եղևնին ու ձմեռային մյուս բուսատեսակները։

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ միջոցառում-նախագծի նպատակն է երեւանցիների և հյուրերի համար ստեղծել տոն՝ այս դեպքում ծառերի և տոնածառերի:

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը մեկնարկեց այգու և տոնածառերի լուսավորմամբ, որից հետո փոքրիկները վայելեցին պապի ու էլֆերի մասնակցությամբ ամանորյա փոքրիկ ներկայացումը։ Երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովեց Evergreen Band-ը։

Օ₂ Gardens-ը Երևանի այն եզակի այգիներից է, որտեղ այցելուները կարող են ինչպես զբոսնել, ժամանակ անցկացնել, այլև ձեռք բերել տարբեր տեսակի բույսներ, տոնածառներ և ստանալ բուսաբանների խորհրդատվությունը։

Այստեղ հատուկ երեխաների համար անցկացվում են բույսերի տնկման ու խնամքի հատուկ դասընթացներ, որոնց միջոցով երեխաները բուսաբանների օգնությամբ սովորում են` ինչպես տնկումներ անել՝ փոքրիկ ծաղկամանների մեջ, այնուհետև դրանք տանում են տուն ու սկսում խնամել:

Սեփ. Լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031