Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ». Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբեր 13,2022 23:30

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․

«Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները, հնարավոր հաջողությունները: Այսօր Արցախի Հանրապետությունը որոշեց, որ Ադրբեջանի ագրեսիվ պահանջը չի կատարելու, քանզի դա սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի կործանման: Ադրբեջանը 10 օր է, ինչ իր գործողություններով չեղարկում է 2020 թ-ի եռակողմ պայմանավորվածությունները:

Մեր միասնական որոշումը, հաստատակամությունը հավասարակշռությունից հանեցին ագրեսորին և սխալվեցին իրենց «հաշվարկներում»:

Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ: Դիմանալու ենք, որ հաղթահարենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031