Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հավաստիացրել է, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ

Դեկտեմբեր 16,2022 22:35

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը։

Կողմերը առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների և դրանում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին։

Խմբակցությունից հավաստիացրել են, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031