Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում վառվել են տոնածառի լույսերը

Դեկտեմբեր 23,2022 22:33

Այսօր երեկոյան Ստեփանակերտի՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում վառվել են տոնածառի լույսերը: Քաղաքապետարանի նախաձեռնած արարողությունը համեմվել է համերգային համարներով ու շուրջպարով՝ մայրաքաղաքի կրթօջախների սաների կատարմամբ:

Ավարտին կազմակերպվել է ֆլեշմոբ՝ «Բացե՛ք կյանքի ճանապարհը» խորագրով: Ստեփանակերտի սրտում հավաքված մեծերին ու փոքրերին միացել էր նաև Քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ստեփանակերտի Քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031