Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա

Դեկտեմբեր 27,2022 22:22

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենաներ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտոքմեքենաները։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031