Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական

Դեկտեմբեր 28,2022 23:33

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ  ընդունում, իսկ վաղը հանդես  կգամ հայտարարությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը, որին, ըստ Քննչական կոմիտեի, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» եւ «Պաշտոնավարման կասեցումը»։

Ըստ նույն աղբյուրի՝ Թամրազյանը հայհոյանք է հնչեցրել ԿԳՄՍ նախարար նախարար Վահրամ Դումանյանի հասցեին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nora says:

    բոլորս էլ ուղիղ եթերում էլ հետո ձայնագրություններում լսել ենք հայհոյանքները սրա

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031