Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան են տեղափոխվել հետախուզվող երկու անձինք

Դեկտեմբեր 30,2022 17:56
dataxazutyun

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության արդյունքում Վրաստանի իրավասու մարմինների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Ռ.Խ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջինիս տեղափոխումը: 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռ.Խ.-ն տեղափոխվել է Երևան:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և Չեռնոգորիայի իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում ՀՀ ոստիկանության ուղեկցող օպերատիվ աշխատակիցների խումբը 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Երևան է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կ.Ս.-ին:

Կ.Ս.-ն հետախուզվում էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտ հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 98 մլրդ դրամը գերազանցող գումար օրինականացնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031