Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գեղեցիկ հայրենիքը Աստծով պիտի հաղթանակենք ու կերտենք»․ Տեր Խաչատուր (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 05,2023 22:22

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիում հունվարի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, այսինքն՝ վառել: Այս օրը վառում են տաճարի ջահերն ու կանթեղները։: Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը գիշերն էր։ Պատարագի ավարտին հոգեւոր հայրը ավետում է՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի եւ ձեզի՝ մեծ ավետիս»։ Ճրագալույցի պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը:

Հանդիսավոր պատարագից հետո, Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը շնորհավորեց բոլոր հավատացյալներին՝ Սուրբ ծննդյան առիթով։

«Քրիստոս ծնվեց մեզ համար, ամեն մեկիս համար ու մեր մեղքերը խաչ բարձրացրեց՝ իր հետ մեզ փրկելու։ Տերը մեր առաջ բացեց երկնային արքայության դռները։ Մարդը դարձավ Աստծո արարաչագործության գլուխգործոցն է»,-ասաց Տեր Խաչատուրը։

Հոգեւոր հովիվի խոսքով, շատերը իրենց մեղավոր զգալով՝ չեն այցելում եկեղեցի։ «Մեր փրկիչ Հիսուս Քրիստոս սիրում է մեղավոր մարդուն, բայց չի սիրում մեղքը։ Նա ապրեց այս կյանքը եւ մեզ օրինակ տվեց հորդորվելով ապրել քրիստոսավայել»,-ասաց հոգեւոր հովիվը՝ հիշեցնելով Աստծո խոսքը՝ «եթե դուք մի քայլ առաջ գաք, ես տաս քայլ դեպի ձեզ կգամ» ։

«Չկա ավելի թանկ բան, քան որ կյանքդ կտաս հայրենիքիդ համար։ Ես իմ հայրենիքը, իմ ծնողները, իմ հավատամքը պիտի պահպանեմ՝ սա է Աստծո կամքը։ Մենք այս պարգեւը՝ մեր գեղեցիկ հայրենիքը Աստծով պիտի հաղթանակենք ու կերտենք»,-իր խոսքը եզրափակեց Տեր Խաչատուրը։

Ճրագալույցի պատարագին մասնակցեցին Սյունիքի մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ միասին։

Ի դեպ, վաղը՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչքավոր է օծվելու Ռոբերտ Ղուկասյանը։

Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագին ներկա էր նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031