Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են այրվել. կա 6 զոհ, այդ թվում՝ երեխաներ

Հունվար 07,2023 19:38

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա 6 զոհ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են ավտոմեքենաները:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1990 թ.), Ա․ Շ․-ի (ծնված 1993 թ․), Ն․ Ա․-ի (ծնված 2015 թ․), Վ․ Ա․-ի (ծնված 2018 թ․), իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ Ն․ Կ․-ի (ծնված 2000 թ․) և Կ․ Ի․-ի (ծնված 1991 թ․) այրված դիերը։

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031