Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողներն Արմավիրում այցելել են հայրենիքի համար նահատակվածների շիրիմներին

Հունվար 09,2023 10:56 Share

Զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ ստեղծված «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներով հերթական մարզային այցի շրջանակում Արմավիրում էինք, որտեղ հանդիպեցինք մեր բախտակիցներին, այցելեցինք նրանց որդիների շիրիմներին։

Արմավիրում հերթական անգամ համոզվեցինք, որ մարզի մեր բախտակիցները ևս խորապես մտահոգված են ներկա իրավիճակով, և նրանց համար նույնպես Արցախը հայկական է ու սուրբ, քանզի հենց այդ հողն է իր գիրկն առել մեր հերոս զավակներին…

Մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

«Որդիների Կանչ» սոցիալ-հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել