Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորներից Ռոստոմը Լոռիից էր

Հունվար 19,2023 22:30

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վրույր Այվազյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիշերը տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում զոհվել է նաեւ Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանը:

Այվազյանը գրել է, որ Ռոստոմի ետ ծանոթացել է 2022 թվականին, երբ Կուրթան գյուղ գնալու ճանապարհին հանդիպում է մի զինվորի, ով քայլելիս է եղել ճանապարհին զուգընթաց: Կանգնել ու տղային իր հետ վերցրել է. «Ես քեզ պարտական եմ, ո՞ւր տանեմ»:

Զինվորը զարմացավ և պատասխանեց`«Հոբարձի»: Մի երկու բառ զրուցեցինք` ծառայությունից, դեսից, դենից: Զինվորը Ռոստոմն էր: Իջնելուց առաջ հարցրի` ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ռոստոմը առանց երկար մտածելու ասաց՝  «Ինձ ոչինչ պետք չի: Զորամասում՝ պոստերի համար покрышка ա պետք, մի քանի ավտո, եթե կարաս ուղարկի»:

«Կլինի», պատասխանեցի։

Կոնտակտներ փոխանակեցինք ու Ռոստոմը իջավ իրենց տան մոտ: Ռոստոմի հոր հետ համագործակցությամբ մի քանի մեքենա անվադող ուղարկեցինք Ռոստոմի ուղղորդած տեղը:

Ես իմ պարտքը տվեցի Ռոստոմ ջան, բայց մենք ազգովի էլի քեզ պարտք մնացինք:

Մենք քեզ կյանք ենք պարտք…»,- գրել է Վրույր Այվազյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031