Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի ԵԽԽՎ նախագահը․ ում թեկնածությունն են պաշտպանում հայերն ու ադրբեջանցիները

Հունվար 23,2023 16:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներն ընտրում են ԵԽԽՎ նախագահ՝ գաղտնի քվեարկությամբ։

Այն քիչ անց կավարտվի։ Արդյունքները կհայտարարվեն Ստրասբուրգի ժամանակով ժամը 13․00-ին։

ԵԽԽՎ նախագահի երկու թեկնածություն կա։ Գործող նախագահ Թինի Կոքսը (Նիդերլանդներ) և Օլեկսանդր Մերեզկոն՝ Ուկրաինայի պատվիրակությունից։ Օլեկսանդր Մերեզկոյի թեկնածությունը պաշտպանում է ողջ ուկրաինական պատվիրակությունը և մեկական պատվիրակ Ադրբեջանից ու Լեհաստանից։ Թինի Կոքսի թեկնածությունն ավելի շատ թվով պատվիրակներ են պաշտպանում։ Հայկական պատվիրակությունից ոչ մեկը նրանց թվում չկա՝ ըստ ԵԽԽՎ կայքում տեղադրված տեղեկատվության։

Ի տարբերություն ուկրաինացի թեկնածուի, որի թեկնածությունը ադրբեջանական պատվիրակության անդամներից Էրկին Քադիրլին է պաշտպանում, Թինի Կոքսին ադրբեջանական պատվիրակության անդամներից ոչ մեկն իր աջակցությունը չի հայտնել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: