Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չպետք է մտնի Եռաբլուր, որովհետեւ մեր երեխաների չլինելու համար ինքն է մեղավոր»․ հերոսի հայր

Հունվար 26,2023 18:44

«Փաշինյանը չպետք է մտնի Եռաբլուր, որովհետեւ մեր երեխաների չլինելու համար ինքն է մեղավոր եւ պատասխանատու։ Որ գալիս ձեւական ծաղիկ է դնում մեր երեխեքի կամ Մ․ Մելքոնյանի շիրիմի մոտ, ես դա չեմ ընդունում։ Իր անցած ճանապարհն ուր, Մելքոնյանինն ու տղաներինն ուր»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են  մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։

Սուրեն Ավետիսյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով պատասխանատու է պատերազմի հրահրման, զոհերի եւ տարածքային կորուստների համար․ «Նախկինները, ռուսները, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Իրենք մածունն էլ սեւ կդարձնեն: Նիկոլը հոգեպես քանդել է բանակը»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031