Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Այվազյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

Հունվար 26,2023 18:20

Հունվարի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2023թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։

Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։

ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանն Արսեն Այվազյանն անցնելու է հունվարի 26-ից։

Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:

Նիստի ընթացքում խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին նախորդ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորընտիր նախագահին։

 ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031