Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Շիրակի մարզի նախկին ազդեցիկ պաշտոնյաներից մեկը

Հունվար 28,2023 20:20

74 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է Շիրակի Նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։

Նա Շիրակի մարզի ակտիվ դերակատարներից էր․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս մարզում՝ երկու անգամ նշանակվելով փոխմարզպետ, մի ընթացք էլ՝  1999-2000թթ․-ին Շիրակի մարզպետի պաշտոնակատար։

Սովետական Միության տարիներին եղել է Ղուկասյանի շրջկոմի նախ երկրորդ, այնուհետ առաջին քարտուղարը։ Նա ծնունդով Ղուկասյանից է։

Սեյրան Պետրոսյանը 1996-1999 թթ. եղել է մարզպետ  Արարատ Գոմցյանի տեղակալը, 2010 թվականից էլ՝ գեներալ Աշոտ Գիզիրյանի։ Աշոտ Գիզիրյանը, Շիրակի մարզպետ նշանակվելուն պես, նրան հրավիրեց այդ պաշտոնին։

Սեյրան Պետրոսյանը պաշտոնից ազատվեց Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո։

Նա այն բացառիկ պաշտոնյաներից էր, որն ուղնուծուծով գիտեր մարզը` բոլոր գերդաստաններով ու ընտանիքներով, տիրապետում էր բոլոր խնդիրներին։ Ինչպես երբեմն կատակում էին նրա գործընկերները՝ մարզի ամեն մի քարի ու թփի տեղը գիտի։

Սեյրան Պետրոսյանը զուսպ, համեստագույն պաշտոնյաներից մեկն էր, որի խոսքն ազդեցիկ էր, նա շուտ էր լեզու գտնում թե՛ բնակիչների և թե՛ տեղի պաշտոնյաների հետ։

Նրա նախկին գործընկերների փոխանցմամբ, Սեյրան Պետրոսյանը մահացել է նրա մոտ վերջերս հայտնաբերված հիվանդությունից։ Նա դեկտեմբերին մեկնել էր Ֆրանսիա՝ բուժման, որտեղ էլ մահացել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031