Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շահբազյանը՝ Լոռու մարզի դատախազ. համալիր ստուգում իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնախումբ

Հունվար 30,2023 16:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել:

Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:

Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: