Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հորդորում եմ իշխանություններին չգնալ ՄԻՊ-ի ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով. Հովսեփ Խուրշուդյան

Փետրվար 03,2023 23:55 Share

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի

հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան:

Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա արվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Բարձրագույն դատական խորհրդի հետ, երբ դրանց ղեկավարներ նշանակվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, այլ ընտրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող հեղինակավոր իրավապաշտպանների թվից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել