Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը չի նախատեսում Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների ու դրոշների ներկայությունը Փարիզի օլիմպիական խաղերում

Փետրվար 09,2023 15:59
rus-bel

«Մենք չենք նախատեսում Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների, ինչպես նաեւ այդ երկրների պետական դրոշների ներկայությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում: Միակ տարբերակը, որը մենք դիտարկում ենք, չեզոք մարզիկների մրցելույթներն են, ինչը մենք տեսել ենք անցած տարի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում կամ վերջերս ավարտված Australian Open-ում, ինչպես նաեւ՝ մյուս պրոֆեսիոնալ մարզական լիգաներում»,- ՄՕԿ-ի  այս հայտարարությունը մեջբերում է ամերիկյան մամուլը:

ՄՕԿ-ը միջազգային մրցումներին Ռուսաստանի մարզիկների մասնակցության համար սահմանել է երկու նախապայման. ՎԱԴԱ-ի կանոնակարգի պահպանում եւ  Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի աջակցության բացակայություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728