Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է քննությունների ժամանակահատվածը 120-ից 90 րոպե դարձել

Փետրվար 10,2023 18:15

Մանկավարժների շրջանում դժգոհություններ կան, որ իններորդ դասարանի ավարտական գրավոր քննությունների ժամանակահատվածը կրճատվել է՝ 120-ից դառնալով 90 րոպե, սակայն այդ փոփոխությունը բնավ չի անդրադարձել թեստում ընդգրկված առաջադրանքների թվի վրա։

«Արագ մտածող ու կողմնորոշվող երեխաների համար սա միգուցե խնդիր չէ, բայց երեխաները տարբեր են։ Ինչո՞ւ պետք է մեծամասնության մեջ անհատներն էլ տուժեն։ Կամ, եթե արվում է ժամանակային փոփոխություն, թող ծավալային էլ արվի»,- առաջարկել էր ճանաչված մանկավարժներից մեկը։

Aravot.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հետեւյալը պարզաբանեց․ «Մեր թեստերով անցկացվող հայոց լեզվի եւ մաթեմատիկայի քննություների ժամանակը 120-ից 90 րոպե է դարձել։ Հիմնական դպրոցի ավարտական քննություններն այլեւս կենտրոնացված չեն, անցկացվում են իրենց դպրոցներում։

Նախորդ տարիներին քննությունները դեռեւս կենտրոնացված էին կազմակերպվում, եւ կազմակերպական հարցերի վրա (թեստեր բաժանել, քննական առաջադրանքների ծրարները բացել, կտրել եւ այլն) ծախսվելիք ժամանակը հաշվի առնելով՝ նախկինում 90 րոպեն կենտրոնացվածի ժամանակ դարձրել էին 120 րոպե։ Այժմ այդ  քննություններն այլեւս կենտրոնացված չեն, դրա համար էլ  դրանց համար նախատեսված ժամանակահատվածը դարձել է 90 րոպե»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728