Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում, կա զոհ

Փետրվար 14,2023 08:08

 Փետրվարի 13-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին, տուժած Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս բերել տանից, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1946 թ․) և Ա․ Մ․-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Այրվել է տան (մոտ 120 քմ) ննջասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728