Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Փետրվար 18,2023 11:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ը աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։ Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նշենք նաև, որ այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարները կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին ասվում է համաժողովի կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել