Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սահմանը բացվի, դա չի նշանակում, որ Թուրքիան զերծ կմնա ագրեսիայից»․ Սուրեն Սարգսյան

Փետրվար 24,2023 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀՀ-Թուրքիա սահմանի՝ մեկ ժամով բացվելը ձեռքբերում չէ։ Բացվեց, որովհետեւ դրա անհրաժեշտությունն ուներ Թուրքիան։ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը որեւէ մեկը դեմ չէ։ Այլ հարց է, թե ինչ գին ենք վճարելու դրա համար»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ-Թուրքիա երկխոսության ներկայիս փուլին։

«Անգամ եթե ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, եւ սահմանը բացվի, դա չի նշանակում, որ ՀՀ-ն անվտանգության երաշխիքներ կունենա։ Դա չի նշանակում, որ Թուրքիան զերծ կմնա ագրեսիվ գործողություններից եւ Ադրբեջանին սատարելուց։ Սա պատմական պահ է  Թուրքիայի համար, որը նոր նախապայմաններ է առաջ քաշում եւ հարակից այլ պահանջներ ներկայացնում»,-շեշտեց Սուրեն Սարգսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: