Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով թեթև վնասվել է Կոմմագենեի հայոց թագավորության մայրաքաղաք Արսամեան

Փետրվար 28,2023 23:23

Մարաշում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից վնաս են կրել նաև Ադըյամանի որոշ պատմական կոթողներ։ Դրանց շարքում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության արքա Արշամ Երվանդունու կողմից հիմնադրված Արսամեան, որից վնասվել են ժայռափոր շինություններ։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Ադըյաման նահանգի Քահթա գավառի կառավարիչ Սելամի Քորքութաթան թուրքական NTV հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում նշել է, թե երկրաշարժերից հետո մասնագետներն այցելել են Նեմրութ լեռան շրջան, որպեսզի ճշտեն՝ արդյոք պատմական կոթողները վնասվե՞լ են բնության արհավիրքից, թե՞ ոչ։

Գավառապետը շեշտել է, որ Նեմրութ լեռան վրա գտնվող դամբարանաբլուր-սրբավայրը չի տուժել, սակայն նույն գավառում գտնվող Արսամեա հինավուրց քաղաքում որոշ ժայռափոր կառույցների վրա թեթև վնասներ են արձանագրվել։ Բայց և այնպես, այդ վնասները էական չեն։

Հիշեցնենք, որ   Եփրատի աջակողմյան վտակ Քահթա գետի վերին ավազանում գտնվող Արսամեան հիմնադրվել է Կոմմագենեի և Ծոփքի թագավոր Արշամ Երվանդունու կողմից, մ․թ․ա․ 3-րդ դարի 40-ական, 30-ական թվականներին։ 1950-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում Արսամեայում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ։

Արսամեայի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում

Akunq.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728