Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ամեն ուրբաթ կհնչեն կրակոցներ․ ռազմաբազան զորավարժություններ կանցկացնի

Մարտ 03,2023 17:46

Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այսուհետ Գյումրիում ամեն ուրբաթ՝ ժամը 16:00-18:00-ին այս քաղաքում տեղակայված ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ:

Այս մասին ռազմաբազայից տեղեկացրել են քաղաքապետարանին։

«Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քիչ չեն եղել այն դեպքերը, երբ ռազմաբազայի պատասխանատուները զորավարժանքներ անցկացնելիս՝ նախապես տեղյակ չեն պահել գյումրեցիներին, վերջիններս էլ, կրակոցի ձայներ լսելով,խուճապ են մատնվել՝ համացանցում միմյանց հարցնելով, թե ինչ է կատարվում քաղաքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031