Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Միլիոնավոր դոլարներ ծախսում եք՝ 4 տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․

Մարտ 07,2023 18:04

 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ է աղմկում մետրոն-1

Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։

Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը մի 4-5 տարում։

Եկեք տեսնենք, ինչ պատկեր ունենք տրանսպորտի մասով այս պահին։ Մետրոպոլիտենից օգտվում է տրանսպորտից օգտվողների 10,5 տոկոսը և քաղաքապետարանի հաշվարկներով այդ թիվը դառնալու է 12,5 տոկոս՝ նոր կայարանի բացման դեպքում։

Այսինքն` մետրոյի նոր կայարանի դեպքում մետրոյից օրական օգտվելու է լրացուցիչ ընդամենը 12,000 մարդ՝ օրական տրանսպորտից օգտվող 600,000 մարդուց։ Այսինքն` մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը։ Մնացած 98 տոկոսը շարունակելու է օգտվել տրանսպորտից այնպես, ինչպես մինչև հիմա։

Երևանում օրական 535,000 մարդ չի օգտվում մետրոյից և օգտվում է այլ տրանսպորտային միջոցներից, նոր մետրոյից հետո մետրոյից չօգտվողների թիվը կազմելու է 523,000 մարդ։

Ուզում եմ հասկանամ, միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031